Հունիսի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխորենկոյին:
Հանդիպմանը քննարկվեց հայ-բելառուսական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները նշեցին, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա:
Կարեւորվեց միջխորհրդարանական համագործակցության դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում: