National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.7.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
15.07.2011
Ավագ դպրոցի աշակերտուհին դիմել է ԱԺ նախագահին
1 / 3

Հուլիսի 14-ին Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցի հումանիտար հոսքի աշակերտուհի  Գոհար Խաչատրյանը «Ռադիո Վան»-ի բլոգում, ինչպես նաեւ Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջում դիմել էր ՀՀ ԱԺ նախագահին` ներկայացնելով իրենց դպրոցի անմխիթար վիճակը: Նշվում էր, որ դպրոցում չկան տարրական պայմաններ, նորմալ դասասենյակներ, սանհանգույց: «Մենք դաս ենք անում «բաց երկնքի» տակ` անգամ մի թեթեւ անձրեւից հետո: Եթե ուզում եք անձրեւից հետո քայլել անձրեւի տակ, այցելեք մեր դպրոց»,- դպրոցի ծանր պայմաններն էր ներկայացնում աղջնակը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը անմիջապես արձագանքեց աշակերտուհու դիմումին եւ  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը եւ ԱԺ նախագահի օգնական Սերգեյ Լոքյանը հաջորդ օրն եւեթ այցելեցին Մեծամորի թիվ 2 ավագ դպրոց, տեղում ծանոթացան իրավիճակին: Դպրոցում էր նաեւ աշակերտուհի Գոհար Խաչատրյանը: Դպրոցի տնօրենի հետ զրույցում պարզ դարձավ, որ չնայած դպրոցի ծայրահեղ վատ վիճակին 2011 թ. դպրոցների վերանորոգման ծրագրում կրթօջախը չի ընդգրկվել, խոստացել են ընդգրկել 2012 թ. ծրագրում: Նշվեց, որ 130 մլն դրամ անհրաժեշտ է միայն տանիքի վերանորոգման համար:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը եւ  ԱԺ նախագահի օգնական Սերգեյ Լոքյանը մանրամասն ծանոթանալով դպրոցի  խնդիրներին`  նշեցին, որ անմիջապես  ԱԺ նախագահին կներկայացնեն դպրոցում տիրող իրավիճակը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am