National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
18.07.2011
ԱԺ նախագահն ընդունեց Լիոնի քաղաքապետին
1 / 1

Հուլիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ, սենատոր  Ժերար Կոլոմբի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց հայ-ֆրանսիական քաղաքական երկխոսության ներկա մակարդակը:  Նա   անհրաժեշտ համարեց  Հայաստանի եւ Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ ուղիղ կապերի, միջհամայնքային, միջշրջանային  համագործակցության ակտիվացումը եւ այդ համատեքստում կարեւորեց Երեւանի եւ Լիոնի միջեւ գործակցության զարգացումը` շեշտելով , որ մեծ է Լիոն քաղաքի  ներդրումը հայ-ֆրանսիական հարաբերություններում, ինչպես նաեւ  ապակենտրոնացված համագործակցության զարգացման գործում: Նա կարեւորեց նաեւ Լիոնի դերը 2010թ-ին Երեւանում կայացած հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի կազմակերպման գործում, որին մասնակցեցին մոտ 3 տասնյակ ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտեց  Ֆրանսիայի իշխանություններին ֆրանսահայ համայնքի նկատմամբ ջերմ վերաբերմունքի համար :

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբը նշեց, որ  այցի նպատակն է առավել ամրապնդել Լիոն-Երեւան փոխգործակցությունը: Նրա խոսքով` Հայաստանի եւ Լիոնի միջեւ հարաբերությունները հին են ու ջերմ եւ սկիզբ են առել դեռեւս 1915թ.-ից, երբ ցեղասպանությունից մազապուրծ հայերը  հաստատվել են Լիոնի շրջակայքում: Այդ ժամանակից ի վեր Լիոնի իշխանությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հայ դատի, հայ ժողովրդի  մշակույթի եւ պատմության նկատմամբ: Պարոն Կոլոմբը խորհրդարանի նախագահին ներկայացրեց երկու քաղաքների միջեւ համագործակցության կոնկրետ բնագավառները:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաեւ ներքաղաքական հարցերին, քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am