ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Նորվեգիայի Թագավորության Սթորտինգի նախագահ Դագ Թերյե Անդերսենին ` Օսլոյում եւ Ուտոյա կղզում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ:
«Խորապես ցնցված եմ Օսլոյում եւ Ուտոյա կղզում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից, որոնց հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են տասնյակ անմեղ մարդիկ:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, խորհրդարանի անդամներին, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: Մեր զորակցությունն ենք հայտնում Նորվեգիայի բարեկամ ժողովրդին:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դատապարտում է ահաբեկչության եւ անհանդուրժողականության ցանկացած դրսեւորում»: