National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
25.07.2011
Հայտարարություն

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավարը հայտարարում է մրցույթ` Խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովում (CPT) Հայաստանի ներկայացուցչի տեղի համար:

Վավերացնելով «Խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» եվրոպական կոնվենցիան` Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունի առաջադրել Խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովի անդամ:

Համաձայն կոնվենցիայով հաստատված ընթացակարգերի`  ԵԽԽՎ-ում Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավարը ԵԽԽՎ գլխավոր քարտուղարին պետք է ներկայացնի երեք թեկնածություն, որոնցից կընտրվի Հայաստանը ներկայացնող հանձնաժողովի անդամը:

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ունենան բարձրագույն կրթություն` ցանկալի է իրավաբանի, բժշկի կամ հոգեբանի մասնագիտությամբ: Նախընտրելի են բանտային համակարգում աշխատանքի փորձ ունեցող մասնագետներ: Թեկնածուները պետք է գերազանց տիրապետեն ԵԽ պաշտոնական լեզուներից առնվազն մեկին (անգլերեն, ֆրանսերեն):

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն ինքնակենսագրություն (CV)` ուղարկելով այն estera.mkrtumyan@parliament.am էլեկտրոնային հասցեին: Կից ներկայացված է ինքնակենսագրության ձեւանմուշը : Փաստաթղթերի ներկայացման վերջին ժամկետն է 2011 թվականի օգոստոսի 19-ը:

Մրցույթի նախնական (փաստաթղթային) փուլը հաղթահարած թեկնածուները ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարի կողմից կհրավիրվեն հարցազրույցի:

Մանրամասներին ծանոթանալ ցանկացողները կարող են զանգահարել 077 11 22 22` պատվիրակության քարտուղար Էսթեր Մկրտումյանին:

Մրցույթի արդյունքները կհրապարակվեն մինչեւ 2011 թվականի սեպտեմբերի 5-ը:


08.08.2024
Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից, որտեղ ԱԺ նախագահին դիմավորել է մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն այցելել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչներին, այնուհետե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am