National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.7.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
25.07.2011
Հայտարարություն

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավարը հայտարարում է մրցույթ` Խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովում (CPT) Հայաստանի ներկայացուցչի տեղի համար:

Վավերացնելով «Խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» եվրոպական կոնվենցիան` Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունի առաջադրել Խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովի անդամ:

Համաձայն կոնվենցիայով հաստատված ընթացակարգերի`  ԵԽԽՎ-ում Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավարը ԵԽԽՎ գլխավոր քարտուղարին պետք է ներկայացնի երեք թեկնածություն, որոնցից կընտրվի Հայաստանը ներկայացնող հանձնաժողովի անդամը:

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ունենան բարձրագույն կրթություն` ցանկալի է իրավաբանի, բժշկի կամ հոգեբանի մասնագիտությամբ: Նախընտրելի են բանտային համակարգում աշխատանքի փորձ ունեցող մասնագետներ: Թեկնածուները պետք է գերազանց տիրապետեն ԵԽ պաշտոնական լեզուներից առնվազն մեկին (անգլերեն, ֆրանսերեն):

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն ինքնակենսագրություն (CV)` ուղարկելով այն estera.mkrtumyan@parliament.am էլեկտրոնային հասցեին: Կից ներկայացված է ինքնակենսագրության ձեւանմուշը : Փաստաթղթերի ներկայացման վերջին ժամկետն է 2011 թվականի օգոստոսի 19-ը:

Մրցույթի նախնական (փաստաթղթային) փուլը հաղթահարած թեկնածուները ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարի կողմից կհրավիրվեն հարցազրույցի:

Մանրամասներին ծանոթանալ ցանկացողները կարող են զանգահարել 077 11 22 22` պատվիրակության քարտուղար Էսթեր Մկրտումյանին:

Մրցույթի արդյունքները կհրապարակվեն մինչեւ 2011 թվականի սեպտեմբերի 5-ը:


25.07.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Նորվեգիայի Թագավորության խորհրդարանի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Նորվեգիայի Թագավորության Սթորտինգի նախագահ Դագ Թերյե Անդերսենին ` Օսլոյում եւ Ուտոյա կղզում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ: «Խորապես ցնցված  եմ Օսլոյում եւ Ուտոյա կղզում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am