National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
04.11.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ՀՊՏՀ մի խումբ ուսանողների հետ
1 / 4

Նոյեմբերի 4-ին ՀՀ Ազգային Ժողովի  նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ  Հովիկ Աբրահամյանը հանդիպեց համալսարանի մի խումբ ուսանողների հետ: Հերթական հանդիպման առիթն այս անգամ մարքեթինգի հիմնադիր, խոշորագույն գիտնական, կենդանի լեգենդ Ֆիլիպ Կոտլերի այցն է Հայաստան: Այցի շրջանակում նախատեսված  սեմինարների շարքում նա հանդիպելու է նաեւ ուսանողների հետ:

Ողջունելով ուսանողներին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողությունը, մասնավորապես ակտիվ, խելացի, գերազանց առաջադիմություն ցուցաբերող այն ուսանողները, ովքեր նաեւ  մարքեթինգի հստակ մասնագիտական կողմնորոշում ունեն, պարզապես չեն կարող մասնակից չդառնալ այդ բացառիկ իրադարձությանը:

 Պրոֆեսոր Կոտլերը գալիս է Հայաստան` ներկայացնելու իր նոր` «Մարքեթինգ 3.0» հայեցակարգը, որի հիմնական իմաստն ու շեշտադրումը կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն է: « Ես` որպես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ որոշել եմ աջակցություն ցուցաբերել մեր  բուհի ուսանողներին Ֆիլիպ Կոտլերի դասընթացների ուսանողական սեսիային մասնակցելու հարցում»,- ասաց Ազգային ժողովի նախագահը: Նշենք, որ սեմինարին մասնակցելու համար ուսանողների համար նախատեսված վճարը կազմում է 25 հազար դրամ: ՀՊՏՀ-ում մրցութային կարգով ընտրվել է 30 ուսանողներ, ովքեր էլ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ կմասնակցեն սեմինարին:

ԱԺ նախագահի խոսքերով` Ֆիլիպ Կոտլերն իր դասախոսություններով կկարողանա նպաստել մարքեթինգի եւ  մենեջմենթի ոլորտների ապագա մասնագետների կատարելագործմանը եւ ընդլայնել նրանց գիտելիքները, ապահովել նրանց մրցունակությունը մասնագիտական դաշտում:

Ուսանողները շնորհակալություն հայտնեցին ԱԺ նախագահին` սեմինարին իրենց մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար եւ առիթից օգտվելով` նրանք Հովիկ Աբրահամյանին հրավիրեցին մասնակցելու օրերս կայանալիք` ՀՊՏՀ-ի ուսանողական թերթի հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառմանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բուհի ուսանողներին եւս մեկ անգամ հավաստիացրեց, որ շարունակելու է նրանց կողքին լինել եւ աջակցել նրանց ծրագրերին եւ որակյալ գիտելիք ստանալուն :

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահին այս աջակցության եւ բուհի նկատմամբ  մշտական հոգատարության համար, նշեց, որ Հովիկ Աբրահամայնը մշտապես ուսանողների կողքին է եղել, եւ Ֆիլիպ Կոտլերի սեմինարին ՀՊՏՀ ուսանողների մասնակցությունն ապահովելը դրա օրինակներից մեկն է: ՀՊՏՀ ռեկտորը կարեւրեց ԱԺ նախագահի հետ հանդիպումները, մասնավորապես ընդգծելով, որ նման հանդիպումների անկաշկանդ ու անմիջական մթնոլորտը կոտրում է պաշտոնյա- ուսանող հարաբերությունների մասին կարծրատիպերը:

Հանդիպումից հետո ԱԺ նախագահն ու ուսանողները լուսանկարվեցին խորհրդարանի նիստերի դահլիճում:
 
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am