National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.11.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
11.11.2011
Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին. 
  
ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հեռահաղորդակցության համակարգերի սպասարկման բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր` 1-3.2-46.1) 
  
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է` 
  
*բարձրագույն  կրթություն.

*իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության Սահմա՟նա՟դրության, «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2009 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատա՟կազմի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին» ՆՈ-005-Ն որոշման եւ իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն. 
  
*«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված անհրաժեշտ աշխատանքային ստաժ.

*Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական հիմնախնդիրների հետ կապված անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

*իր իրավունքների եւ պարտականությունների իրականացման համար համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու կատարյալ տիրապետում.

 *առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում (կարդում եւ կարող է բացատրվել).

 *անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների, ունակությունների, ինչպես նաեւ սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների եւ ունակությունների տիրապետում:

*         *        *

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` « 19     » նոյեմբերի 2011 թ.:

Մրցույթը կկայանա 2011թ. դեկտեմբերի   12  -ին, ժամը 11:00:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10:00-ից մինչեւ 13:00-ը,  բացի շաբաթ եւ կիրակի օրերից:

Մրցույթին մասնակցել ցանկացողները տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին ծանոթանալու, լրացուցիչ այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաեւ հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն (Երեւան, Մ.Բաղրամյան 19,  հեռ. 513-460):

*         *        *

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը`

* դիմում` մրցույթային հանձնաժողովի անունով` (ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).

* պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեuանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.

* արական uեռի անձինք` նաեւ զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր  զորակոչային տեղամաuին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.

* մեկ լուuանկար` 3x4 uմ չափի.

* անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին  մրցույթին մասնակցելու համար փաuտաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:


11.11.2011
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  եւ  նոյեմբերի 14-17-ի  ԱԺ չորս...

11.11.2011
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Նոյեմբերի 11-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը: Արտակ Դավթյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի  օրակարգում ընդգրկված օրենսդրական նախաձեռնություններից քննարկվեցին երկուսը: ...

11.11.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավոր, «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Քրիստիան Վիգենինին
Նոյեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավոր, «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Քրիստիան Վիգենինին: Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է, ինչի վկայությունն են նաեւ վերջին շրջանում հա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am