Նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ նոյեմբերի 14-17-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագիծը: ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 26 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 111 հարց, միջազգային 18 պայմանագիր:
Չորրորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ նոյեմբերի 14-17-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն նոյեմբերի 14-ի ԱԺ նիստում: