Նոյեմբերի 17-ին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարանի հյուրերն էին Կովկասյան ինստիտուտի քաղաքական եւ սոցիալական լրագրության բաժնի ուսանողները, ովքեր Ազգային ժողովի նիստին մասնակցելուց հետո հանդիպեցին ԱԺ գիտության, կրթության մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ: Բաց դասի ընթացքում խորհրդարանի վերաբերյալ համառոտ տեղեկություններ հաղորդելուց հետո պարոն Դավթյանը ներկաներին իրազեկեց նորաստեղծ Երիտասարդական խորհրդարանի մասին:
Ուսանողները հանձնաժողովի նախագահին ուղղեցին տարածաշրջանային խնդիրների, կրթական հիմնահարցերի, մշակույթի ու արվեստի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերը:
Հանդիպման ավարտին հանձնաժողովի նախագահը շնորհավորեց հյուրերին Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ եւ հորդորեց հիմնավոր գիտելիքներ ձեռք բերել: