Հունվարի 19-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին:
Զրուցակիցները բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը եւ երկու ժողովուրդների պատմականորեն բարեկամական կապերը, նշեցին, որ այդ ամենն ամուր հիմք է փոխհարաբերությունների ամրապնդման եւ հետագա զարգացման համար: Կարեւորվեց երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությունը, անհրաժեշտ համարվեց ավելի ակտիվացնել խորհրդարանական բարեկամության խմբերի աշխատանքները:
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: