Հունվարի 31-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղար Կիրիլ Տրետյակին: Հանդիպմանը ներկա էր ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:
Զրուցակիցները քննարկեցին այս տարվա մայիսին Երեւանում անցկացվելիք ՍԾՏՀ ԽՎ գլխավոր ասամբլեայի նիստի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց ասամբլեայի կազմակերպմանն ու օրակարգին վերաբերող թեմաների: