National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
02.02.2012
Պետրոս Դուրյանի մասունքն ամփոփվեց Պանթեոնի հուշապատի մեջ
1 / 2

Փետրվարի 2-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը  Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում մասնակցեց արեւմտահայ վաղամեռիկ բանաստեղծ Պետրոս Դուրյանի հիշատակի հավերժացման արարողությանը: Պոլսի Սկյուտարի հայոց գերեզմանատնից` բանաստեղծի շիրմից բերված  հողի հետ խառնված, հայրենիքում ամփոփվեց բանաստեղծի մասունքը ( գանգի բեկորները). այն  հուշապատի մեջ տեղադրեց Ազգային ժողովի նախագահը: Այնուհետեւ տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն: 
  
Անցյալ տարի Ազգային ժողովի նախագահի հովանու ներքո անցկացված ասմունքի հանրապետական մանկապատանեկան 4-րդ մրցույթ-փառատոնի ( որը հիշեցնենք, նվիրված էր արեւմտահայ պոեզիայի չորս գագաթների, այդ թվում` Պետրոս Դուրյանին)  մասնակիցներն ու ժյուրիի անդամ- դերասանները ասմունքեցին նրա ստեղծագործություններից: 
  
Պետրոս Դուրյանի հիշատակի արարողությունն ավարտվեց խնկարկումով:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am