Փետրվարի 3-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը:
Քննարկվեցին չորրորդ գումարման Ազգային ժողովի տասնմեկերորդ նստաշրջանի եւ փետրվարի 6-9-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի որոշման նախագծերը: ԱԺ տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 137 հարց եւ 20 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 133 հարց, այդ թվում` 19 միջազգային պայմանագիր:
Չորրորդ գումարման ԱԺ տասնմեկերորդ նստաշրջանի եւ փետրվարի 6-9-ի ԱԺ նիստերի օրակարգերի նախագծերը կհաստատվեն ԱԺ փետրվարի 6-ի նիստում: