Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի նախագահ Մուհամմադ Սաադ Ալ-Քաթաթնիին.
«Ցավով տեղեկացա Եգիպտոսի Արաբական Հանրապետության Պորտ Սաիդ քաղաքի ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցած ողբերգության մասին:
Եգիպտոսի համար դժվարին այս պահին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի եւ անձամբ իմ անունից ցավակցություն եւ զորակցություն եմ հայտնում Ձեզ, Եգիպտոսի Ժողովրդական Ժողովի անդամներին, զոհվածների ընտանիքներին եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության ողջ բարեկամ ժողովրդին»: