National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
13.02.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջ. Ապատուրային
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 13-ին ընդունեց Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային:

ԱԺ նախագահը նախ ողջունեց Ջեյմս Ապատուրայի արդեն երկրորդ այցը Հայաստան, ապա անդրադարձավ Հայաստան-ՆԱՏՕ դրականորեն զարգացող համագործակցությանը: Նա կարեւորեց  Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում տարվող  աշխատանքները, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի եւ ՀՀ Ազգային  Ժողովի փոխգործակցությունը, ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում Հայաստանի Զինված ուժերի մասնակցությունը: «Շատ կարեւոր է, որ Հայաստանը ոչ միայն օգտվում է անվտանգության միջազգային համակարգից, այլեւ ինքն է իր ակտիվ մասնակցությունը բերում այդ գործընթացներին: Կարծում եմ` այստեղ օգտակարությունը երկկողմանի է»,-նշեց պարոն Նիկոյանը:   ԱԺ նախագահը ներկայացրեց այն աշխատանքները, որոնք խորհրդարանում տարվում են բանակում իրավական հիմքերի ամրապնդման, հասարակական վերահսկողության եւ հանրային իրազեկման գործընթացների կատարելագործման ուղղությամբ: Այս առումով նա ընդգծեց գործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ:

Ջեյմս Ապատուրան շնորհավորելով Սամվել Նիկոյանին ԱԺ նախագահ ընտրվելու եւ ծննդյան օրվա կապակցությամբ, նշեց, որ ՆԱՏՕ-ն մեծապես կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք, նրա գնահատմամբ, զարգանում են լավ եւ հետագա խորացման միտում ունեն: Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանին` ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի կազմում լավագույնս մասնակցության համար: «Հայաստանը լինելով փոքր երկիր, մեծ գործ է կատարում միջազգային խաղաղապահ առաքելություններում: Ինքս եղել եմ Աֆղանստանում, եւ ցանկանում եմ իմ երախտիքը փոխանցել հայկական զինուժի բարձրակարգ ծառայության համար»,-նշեց  Ջեյմս Ապատուրան: Նա կարեւորեց ԱԺ-ի դերը վերահսկողության եւ հանրային իրազեկման ասպարեզներում, ինչպես նաեւ համագործակցությունը ՆԱՏՕ-ի  ԽՎ-ի շրջանակներում: Պարոն Ապատուրան տեղեկացրեց, որ առաջիկայում Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի պատվիրակությունը` համապատասխան գերատեսչությունների հետ հստակեցնելու առաջիկա ծրագրերը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: Երկկողմ կարեւորվեց փոխգործակցության հետագա խորացումն ու ամրապնդումը:


08.08.2024
Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից, որտեղ ԱԺ նախագահին դիմավորել է մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն այցելել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչներին, այնուհետե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am