National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
13.02.2012
Սամվել Նիկոյանը ընդունեց ՀՀ-ի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներին
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 13-ին ընդունեց  Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներին` հանձնաժողովի համանախագահ, ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկու ղեկավարությամբ:  Ողջունելով հյուրերին, ԱԺ նախագահը անդրադարձավ այն արդյունավետ աշխատանքին, որ ծավալվել է երկու խորհրդարանների միջեւ, կարեւորեց համագործակցությունը միջազգային կառույցների, մասնավորապես` Անկախ պետությունների համագործակցության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում: Նա վստահություն հայտնեց, որ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությունը հետագայում եւս կխորանա: ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ երկու երկրների Ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովի վեցերորդ նիստը եւս մեկ քայլ կլինի համագործակցության հետագա ամրապնդման համար:

Իր եւ Բելառուսի խորհրդարանի ղեկավարության անունից շնորհավորելով Սամվել Նիկոյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ,  Վիկտոր Գումինսկին նշեց, որ բելառուս խորհրդարանականները  կարեւորում են հայ գործընկերների հետ արդյունավետ փոխգործակցությունը, նշելով, որ ԲՀ ԱԺ-ում գործում է ընդամենը չորս համանման հանձնաժողով: Նա եւս կարեւորեց միջազգային կառուցներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը, նման հանդիպումների ու քննարկումների շարունակականությունը:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:


13.09.2024
Հասմիկ Հակոբյանը եւ Վահագն Ալեքսանյանը հանդիպել են Կատարի գործընկերների հետ
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի շրջանակում կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ու Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի անդամ Հասմիկ Հակոբյանը եւ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը սեպտեմբերի 13-ին հանդիպել են Կատարի Պե...

13.09.2024
Երեւանում շարունակվում է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը
Սեպտեմբերի 13-ին Երեւանում աշխատանքն է շարունակել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը: Երրորդ նիստը նախագահել է Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր, Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի նախագահ Դեն Քարդենը: Ա...

13.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am