ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 17-ին մասնակցեց ՀՊՃՀ(Պոլիտեխնիկ) շրջանավարտների ասոցիացիայի խորհրդի նիստին: Խորհրդի անդամները նախ շնորհավորեցին Սամվել Նիկոյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ, ապա լսեցին ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանի հաղորդումը համալսարանում իրականացվող ծրագրերի մասին: Նիստում լսվեցին նաեւ ասոցիացիայի խորհրդի նախագահի տարեկան հաշվետվությունը, ինչպես նաեւ կազմակերպչական հարցեր: Պարոն Նիկոյանը ներկայացրեց իր տեսակետները բարձրացված հարցերի շուրջ: