National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
23.02.2012
ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԵՊՀ ուսանողների հետ
1 / 2

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 23-ին հյուրընկալեց խորհրդարանում իրենց ուսումնական  պրակտիկան անցկացնող ԵՊՀ  միջազգային հարաբերությունների ֆակուլտետում սովորող մի խումբ ուսանողների:

Ողջունելով երիտասարդներին հանրապետության օրենսդիր մարմնում` ԱԺ նախագահի տեղակալը նկատեց, որ ակնկալում է  սուր  եւ բաց հարցեր, կառուցողական  քննարկում:

Կարեւորելով  երիտասարդության դերը կյանքի բոլոր բնագավառներում` պարոն Շարմազանովը նրանց  կոչ արեց իրենց գործունեության մեջ  լինել առավելագույնս  պատասխանատու եւ  հիշել, որ երիտասարդությունը բոլոր ժամանակներում  եղել եւ մնում է հասարակության շարժիչ ուժը, ներկան եւ ապագան:

Զրույցն ընթացավ  ջերմ եւ անկաշկանդ մթնոլորտում. ուսանողներին հետաքրքրում էին բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին քաղաքականությանը, տարածաշրջանային խնդիրներին,  վերջերս խորհրդարանում  քննարկված  մեծամասնական-համամասնական ընտրակարգերին, հասարակությանը հուզող գնաճին եւ դրա  մեղմացմանն ուղղված քայլերին,  տարվող հարկային վարչարարությանը եւ  ոլորտի օրենսդրական նախաձեռնություններին,   արտագաղթին,  ղարաբաղյան հակամարտության  կարգավորմանը,  եւ այլ հարցերի:

Պարոն Շարմազանովը մանրամասն անդրադարձավ  հնչեցված հարցադրումներին,  ներկայացրեց իր կարծիքն ու տեսակետները:
 
 
 


08.08.2024
Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից, որտեղ ԱԺ նախագահին դիմավորել է մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն այցելել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչներին, այնուհետե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am