National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.2.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29
 
23.02.2012
ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԵՊՀ ուսանողների հետ
1 / 2

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 23-ին հյուրընկալեց խորհրդարանում իրենց ուսումնական  պրակտիկան անցկացնող ԵՊՀ  միջազգային հարաբերությունների ֆակուլտետում սովորող մի խումբ ուսանողների:

Ողջունելով երիտասարդներին հանրապետության օրենսդիր մարմնում` ԱԺ նախագահի տեղակալը նկատեց, որ ակնկալում է  սուր  եւ բաց հարցեր, կառուցողական  քննարկում:

Կարեւորելով  երիտասարդության դերը կյանքի բոլոր բնագավառներում` պարոն Շարմազանովը նրանց  կոչ արեց իրենց գործունեության մեջ  լինել առավելագույնս  պատասխանատու եւ  հիշել, որ երիտասարդությունը բոլոր ժամանակներում  եղել եւ մնում է հասարակության շարժիչ ուժը, ներկան եւ ապագան:

Զրույցն ընթացավ  ջերմ եւ անկաշկանդ մթնոլորտում. ուսանողներին հետաքրքրում էին բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին քաղաքականությանը, տարածաշրջանային խնդիրներին,  վերջերս խորհրդարանում  քննարկված  մեծամասնական-համամասնական ընտրակարգերին, հասարակությանը հուզող գնաճին եւ դրա  մեղմացմանն ուղղված քայլերին,  տարվող հարկային վարչարարությանը եւ  ոլորտի օրենսդրական նախաձեռնություններին,   արտագաղթին,  ղարաբաղյան հակամարտության  կարգավորմանը,  եւ այլ հարցերի:

Պարոն Շարմազանովը մանրամասն անդրադարձավ  հնչեցված հարցադրումներին,  ներկայացրեց իր կարծիքն ու տեսակետները:
 
 
 


23.02.2012
Եվրանեսթի հանձնաժողովի երկրորդ օրվա նիստում
Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը Եվրախորհրդարանի պատգամավոր տիկին Լայմա Լյուչիա Անդրիկիենեի նախագահությամբ փետրվարի 23-ին շարունակեց աշխատանքը: ՀՀ-ում երիտասարդության դերի վերաբերյալ զեկուցու...

23.02.2012
Մամուլի ասուլիս Եվրանեսթի ԽՎ-ի հանձնաժողովի համանախագահների մասնակցությամբ
Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի,  կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի երկօրյա  նիստի աշխատանքները փետրվարի 23-ին հանձնաժողովի համանախագահներն ամփոփեցին մամուլի ասուլիսում: Արտակ Զաքարյանը լրագրողներին տեղեկացրեց նիստում քնն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am