National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.2.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29
 
24.02.2012
Էդուարդ Շարմազանով. «Ադրբեջանի ղեկավարությունը խեղաթյուրում է իրականությունը»
1 / 1
Ադրբեջանի ղեկավարությունը, տարիներ շարունակ խեղաթյուրելով իրականությունը, հանդես է գալիս բացահայտ սուտ հայտարարություններով Խոջալուի դեպքերի առնչությամբ: Նախօրեին նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը Խոջալուի ողբերգական դեպքերի ողջ իրավաքաղաքական պատասխանատվությունը բարդել է Հայաստանի եւ Արցախի ներկայիս ղեկավարության վրա: Ներկայացնում ենք այս կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությունը.

«Քանի որ Ալիեւն այդ ժամանակ գտնվում էր ոչ թե ռազմի դաշտում, այլ զբաղված էր Ստամբուլում սեփական բիզնեսի բարգավաճմամբ, դժվար թե իմանա ողջ իրականությունը Խոջալուի ցավալի դեպքերի մասին: Իրականությունը հետեւյալն է. ամիսներ շարունակ Խոջալուի կրակակետերից օր ու գիշեր գնդակոծվում էր Ստեփանակերտը, եւ տեղի հայության համար ռազմական բազայի չեզոքացումը կյանքի եւ մահվան խնդիր էր: Խոջալուի ազատագրման գործողության ժամանակ ԼՂՀ-ի ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումները Խոջալուի խաղաղ բնակչության համար թողեցին միջանցք` մարտական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու համար, ինչի մասին ադրբեջանական կողմը նախօրոք զգուշացվել էր:

Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովն իր հրաժարականից մեկ ամիս անց «Նեզավիսիմայա գազետա» թերթին ասել է. «Միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերի կողմից, այնուամենայնիվ, թողնվել էր: Այդ դեպքում նրանց ինչին էր պետք կրակել: Մանավանդ Աղդամին հարող տարածքում, որտեղ այն ժամանակ կային բավականաչափ ուժեր, որպեսզի դուրս գային եւ օգնեին մարդկանց»:

Իր հրաժարականից գրեթե տասը տարի անց Մութալիբովը «Նովոյե վրեմյա» թերթին տված հարցազրույցում նշել է. «Ակնհայտ է, որ խոջալուեցիների գնդակահարությունն ինչ-որ մեկի կողմից կազմակերպվել էր Ադրբեջանում իշխանափոխություն կատարելու համար»:

Ի դեպ, ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսովը 1992-ի հուլիսին «Զերկալո» թերթին ասել է, որ «քաղաքը եւ դրա բնակիչները գիտակցաբար զոհ էին մատուցվել քաղաքական նպատակին»: Իսկ Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախկին նախագահ Թամերլան Կարաեւը 1992 ապրիլի 28-ին «Մուխալիֆաթ» թերթին տեղեկացրել է, որ «ողբերգությունն իրականացրել են Ադրբեջանի իշխանությունները»:

Վերը շարադրված փաստերը միանշանակ վկայում են այն մասին, որ Խոջալուի խաղաղ բնակիչների մահվան մեջ մեղավորն ադրբեջանական կողմն է, որը հրեշավոր հանցանք է գործել սեփական ժողովրդի հանդեպ` քաղաքական ինտրիգների պատճառով եւ հանուն իշխանական պայքարի»:

24.02.2012
Տեղի ունեցան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Փետրվարի 24-ին հերթական նիստերը գումարեցին ԱԺ մշտական հանձնաժողովները: ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Հրայր Կարապետյանի նախագահությամբ քննարկվեց «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաս...

24.02.2012
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Փետրվարի 24-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց   ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Քննարկվեցին Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ  փետրվարի  27-ից մարտի 1-ի  ԱԺ չորսօրյա նիստերի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am