Փետրվարի 27-ին Ազգային ժողովի հերթական նիստին մասնակցեցին նաեւ Գյումրիի Վազգեն Ա-ի անվան թիվ 27 միջնակարգ դպրոցի աշակերտներ եւ ուսուցիչներ, ովքեր խորհրդարան էին այցելել «Բաց դաս» ծրագրի շրջանակներում: Աշակերտներն այնուհետեւ հանդիպում ունեցան ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը եւ Անահիտ Բախշյանը:
Ողջունելով աշակերտների այցը խորհրդարան` ԱԺ փոխնախագահը ներկայացրեց օրենսդիր մարմնի կառուցվածքը, լիազորությունները եւ գործառույթները, ԱԺ մեծամասնական եւ համամասնական ընտրակարգերը, օրենսդրական գործունեության առանձնահատկությունները:
Սամվել Բալասանյանը պատասխանեց աշակերտների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին կրթական ոլորտի բարեփոխումներին` մասնավորապես 12-ամյա կրթական համակարգին անցնելուն:
Հանդիպման վերջում ԱԺ փոխնախագահը կոչ արեց աշակերտներին լավ սովորել եւ ընտրած ոլորտում դառնալ լավ մասնագետներ:
Հանդիպումն ավարտվեց խորհրդարանի նիստերի դահլիճում ավանդական դարձած լուսանկարահանմամբ: