Մարտի 6-ին Վիլնյուսում գտնվող ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, հանդիպել է Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ալգիս Կաշետայի եւ Լիտվայի Սեյմի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ:
Կողմերն անդրադարձել են Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Հայկական պատվիրակությունը նշել է, որ Հայաստանում կա քաղաքական կամք` ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար:
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը շնորհակալություն է հայտնել Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ալգիս Կաշետային` Լիտվայի Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման եւ հաստատման գործընթացին աջակցելու համար: