ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մարտի 7-ին հանդիպեց խորհրդարանի կին պատգամավորների հետ: Շնորհավորելով մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ, պարոն Նիկոյանը առողջություն, հաջողություն, երջանկություն եւ արգասաբեր գործունեություն մաղթեց նրանց:
Կին պատգամավորները շնորհակալություն հայտնեցին ուշադրության, ջերմ մաղթանքների, իրենց աշխատանքի գնահատանքի եւ շնորհավորանքի համար:
ԱԺ նախագահը ծաղկեփնջեր նվիրեց կին պատգամավորներին: