National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
19.03.2012
Նիստեր գումարեցին ԱԺ պետական-իրավական ու գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովները
1 / 2

Մարտի 19-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ երկրորդ ընթերցումով քննարկեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ԱԺ պատգամավորներ Լարիսա Ալավերդյանի, Անահիտ Բախշյանի, Ստյոպա Սաֆարյանի, Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի, Վահան Հովհաննեսյանի, Արծվիկ Մինասյանի, Արմեն Ռուստամյանի, Արա Նռանյանի, Կորյուն Նահապետյանի, Հովհաննես Սահակյանի, Նաիրա Զոհրաբյանի, Արամ Սաֆարյանի եւ կառավարության առաջարկների հիման վրա օրինագծերի փաթեթը լրամշակվել է: Նշվեց, որ ներկայացված առաջարկների մի մասը չի ընդունվել, մի մասն ընդունվել է ամբողջությամբ կամ մասնակի:

Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց քննարկվող օրինագծերի փաթեթի վերաբերյալ: 
  
Նույն օրը տեղի ունեցավ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը նախագահում էր Խաչիկ Հարությունյանը:

Ազգային ժողովում ՀՀ Նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսաղուլյանը ներկայացրեց ՀՀ Նախագահի առարկությամբ Ազգային ժողով վերադարձված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանվել են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա գործունեության տեսակների համար չհիմնավորված սահմանաչափեր, իսկ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքով բնապահպանական պետական փորձաքննության նախնական փուլում նախատեսվող գործունեության առանձին տեսակների համար փորձաքննական եզրակացություն տալու համար սահմանվել է չհիմնավորված բարձր պետական տուրք:

Նշվեց, որ օրենքները համահունչ չեն Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանն ու փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված քաղաքականությանը: Միաժամանակ, օրենքները չեն լուծում բնապահպանական, հասարակական եւ այլ կազմակերպություններին ու անհատներին հուզող խնդիրները:

Հանձնաժողովը որոշեց հավանություն տալ ՀՀ Նախագահի առարկություններին:
 
 
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am