ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին շնորհավորական նամակ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: «Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության բերկրաշատ տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում Ձեզ, Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին եւ աշխատակազմին»,-նշված է նամակում:
Գարեգին Բ-ն մաղթել է. «Ամենախնամն Աստված օրհնի եւ հարանոր հաջողություններ պարգեւի Ձեզ եւ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին` իրագործելու օրենսդիր մարմնի բոլոր ծրագրերն ու իրագործումները` ի շահ մեր հայրենիքի առաջընթացի եւ լուսավոր գալիքի»: