National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
06.04.2012
Տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
1 / 1

Ապրիլի 6-ին Արտակ Դավթյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց ՀՀ կառավարության հեղինակած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»  օրենքների  նախագծերի փաթեթին: Այն կընդգրկվի ԱԺ գարնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:  Հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը քննարկման ընթացքում  ցանկություն հայտնեց հանդես գալ որպես համահեղինակ, ինչը ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը ընդունելի համարեց:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նկատեց, որ  օրինագծերի փաթեթի ընդունմամբ  ուժը կորցրած կհամարվի 2005 թվականին ընդունված «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ  օրենքը:

Ըստ հիմնավորման`  2009 թվականին «Հանրակրթության մասին»  ՀՀ օրենքի ընդունումից հետո  «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքը կորցրել է արդիականությունը: Քանի որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը բովանդակային առումով առավել ամբողջական է,  առաջարկվում է վերանայել «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքում սահմանված որոշակի սկզբունքներ եւ դրանք արտացոլել  «Հանրակրթության մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքներում:

 Նախատեսվում է, որ փոփոխությունների շնորհիվ կերաշխավորվի բոլոր երեխաների համար կրթության հավասարության իրավունքը` անկախ նրանց անհատական տարբերություններից կամ հաշմանդամությունից :

Օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պամանավորված է եւ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններով, եւ ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագրով սահմանված ներառական կրթության ընդլայնման, հատուկ դպրոցների օպտիմալացման, յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքի բացահայտման, գնահատման եւ դրան համապատասխան կրթության կազմակերպման արդյունավետ միջոցների ներդրման ցանկությամբ:

Հանձնաժողովը որոշեց հաջորդ նստաշրջանի ընթացքում օրինագծերը քննարկել նաեւ  խորհրդարանական լսումների ձեւաչափով:

Հեղինակների առաջարկով մի խումբ օրինագծերի քննարկումը հետաձգվեց:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am