National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.05.2012
Սամվել Նիկոյանը հանդիպեց Գյումրիի մի շարք բուհերի ուսանողների հետ
1 / 1

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 3-ին հանդիպեց «Սրբազան հող» բարեգործական հասարակական կազմակերպության Երիտասարդ ընտրողի կենտրոնի անդամների հետ, ովքեր գլխավորապես Գյումրիի տարբեր բուհերի ուսանողներ էին:

Ազատ ու անկաշկանդ զրույցի ընթացքում ԱԺ նախագահը  ուսանողներին ներկայացրեց խորհրդարանական գործունեության առանձնահատկությունները, ՀՀ նախագահ-Ազգային ժողով-կառավարություն փախհարաբերությունները կանոնակարգող մեխանիզմները, ԱԺ-ում հասարակական լսումների ինստիտուտը, Ընտրական օրենսգրքի դրույթները:  Պարոն Նիկոյանն անդրադարձավ առաջիկա խորհրդարանական ընտրություններին, նախընտրական քարոզչությանը, համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերին: Ըստ ԱԺ նախագահի` անհրաժեշտ է պահպանել մեծամասնական ընտրական համակարգը, որը հնարավորություն է տալիս պատգամավորին խորհրդարանում ներկայացնելու տարածաշրջանի խնդիրները:   

Ներկաներին հետաքրքրում էին ամենատարբեր հարցեր` սկսած խորհրդարանի ղեկավար մարմինների ընտրության կարգից մինչեւ երիտասարդների զբաղվածության ու պետական կառույցները Երեւանից դուրս` մարզերում տեղակայելու խնդիրները:  Վերջինիս առնչությամբ ԱԺ նախագահը նշեց, որ ամբողջ աշխարհում բոլոր պետական մարմինները գտնվում են մայրաքաղաքում: Այդուհանդերձ,  պարոն Նիկոյանը տեղեկացրեց, որ կառավարությունն այդ հարցի վերաբերյալ աշխատանքներ է իրականացնում` նախատեսելով մարզերում տեղակայել որոշ պետական մարմիններ: 

Գյումրիից ժամանած երիտասարդի այն հարցադրմանը, թե քարոզարշավի ընթացքում ընտրակաշառք բաժանելու դեպքում օրենքով պատիժ սահմանվում է արդյոք, խորհրդարանի ղեկավարն ասաց. «ՀՀ օրենքով ընտրակաշառք  տվողը եւ վերցնողը քրեական պատասխանատվության են ենթարկվում: Ընտրակաշառքը մեր ազգին պատիվ չի բերում, եւ դրա դեմ հարկ է պայքարել»:

ԱԺ նախագահը կոչ արեց երիտասարդ ընտրողներին լինել լավատես եւ վստահությամբ նայել ապագային:

Հանդիպման ավարտին խորհրդարանի ղեկավարը ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվեց ուսանողների հետ: 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am