National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.5.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
11.05.2012
Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահի Ալգիս Կաշետայի հետ
1 / 1

ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ալգիս Կաշետայի հետ: 

Պարոն Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Լիտվայի Հանրապետության Սեյմասին` ի դեմս լիտվացի պատգամավորների, առ այն, որ մայիսի 10-ին «Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման վերաբերյալ» Սեյմասի օրակարգ մտցված ծայրաստիճան ադրբեջանամետ բանաձեւի նախագիծը քվեարկության արդյունքում մերժվել է: 

ԱԺ փոխնախագահի խոսքով` այս քայլով Լիտվան եւս մեկ անգամ վերահաստատել է իր կշռադատված դիրքորոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ` ցույց տալով, որ Ադրբեջանի ապակառուցողական քայլերն ապարդյուն են: 

Իր հերթին, Ալգիս Կաշետան շնորհավորել է է. Շարմազանովին եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ տանելու կապակցությամբ:

Պարոն Կաշետան նշել է, որ ԱԺ ընտրություններին հետեւած լիտվացի դիտորդները վկայել են, որ Հայաստանում անցկացվել են ազատ, արդար եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ: 

Կողմերը կարեւորել են երկու երկրների եւ խորհրդարանների միջեւ հետագա փոխգործակցությունը եւ հույս հայտնել, որ հայ-լիտվական բարեկամական հարաբերություններն այսուհետ եւս կշարունակեն սերտանալ:


11.05.2012
Դրական գնահատականներ` Ազգային ժողովի նախագահին կից մոնիթորինգային խմբի գործունեությանը
Մայիսի 11-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նախագահին կից մոնիթորինգային խմբի նիստ` քաղաքական ուժերի, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նախ ներկայացրեց, թե ինչ քայլեր են կատարվել նախորդ նիստում բարձրացված հարցերին լուծում տալո...

11.05.2012
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն
ՀՀ ԱԺ կողմից 2001 թվականին ընդունված «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում մայիսի 8-ն ամրագրվեց որպես «Երկրապահի օր»։ Մայիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն այցելեց  «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրեց սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Հայաստանի սահմանների ու Արցախի պաշտպանության...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am