National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.6.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
12.06.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 12-ին ընդունեց  ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ Իմոն Գիլմորին:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին` ԱԺ նախագահը կարեւորեց նրա այցը եւ բարձր գնահատեց ԵԱՀԿ դերը մեր երկրի ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում եւ անհրաժեշտ համարեց այդ փոխգործակցության շարունակականությունը:  ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց, որ ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը եւ ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ը անաչառ դիտորդական առաքելություն են իրականացրել` նշելով, որ Հայաստանը գնահատում է ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ի անկողմնակալ  զեկույցը :  Նրա խոսքով` Հայաստանի Նախագահը եւ իշխանություններն արել են հնարավոր ամեն ինչ, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները լինեն ժողովրդավարական, ազատ ու թափանցիկ:

ԵԱՀԿ գործող նախագահ Իմոն Գիլմորը շնորհավորեց Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ` հաջողություններ մաղթելով հետագա գործունեության ընթացքում: Նա բարձր գնահատեց Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները` այդ գործընթացում կարեւոր դեր վերապահելով Ազգային ժողովին: Պարոն Գիլմորը կարեւորեց 2011թ.  համաներումը, որը, ըստ նրա, կարեւոր նշանակություն ունեցավ երկրում ներքաղաքական  կայունությունը ամրապնդելու գործում: Նա  նկատեց, որ  մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների հաջողությանը մեծապես նպաստել է ԱԺ կողմից ընդունված  բարեփոխված Ընտրական օրենսգիրքը, որտեղ ներառված են նաեւ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ փորձագետների առաջարկները: Նա կարեւորեց նաեւ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները, ինչպես նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծի ընդունումը : ԵԱՀԿ գործող նախագահը անհրաժեշտ համարեց  ՀՀ ԱԺ-ԵԱՀԿ հետագա համագործակցության խորացումը եւ աջակցության պատրաստակամություն հայտնեց:

 Հանդիպմանը անդրադարձ եղավ նաեւ տարածաշրջանային խնդիրներին: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն եւ միակ ձեւաչափ: «Մեր երկիրը բազմիցս ապացուցել է, որ հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով:  Կողմերը պետք է զերծ մնան որեւէ քայլերից, որոնք կարող են հավելյալ լարվածություն եւ խոչընդոտներ ստեղծել խաղաղ գործընթացի ճանապարհին»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Նրա համոզմամբ` ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման ցանկացած փորձ կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ ոչ միայն հակամարտության կողմերի, այլեւ տարածաշրջանի համար: ԱԺ նախագահը մտահոգություն հայտնեց վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների եւ ոտնձգությունների համար, դատապարտեց` նշելով, որ միջազգային հանրությունը պետք է արժանի գնահատական  տա Ադրբեջանի պահվածքին:

Պարոն Գիլմորը նույնպես կարեւորեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա,  եւ շեշտեց. «Մենք ուժի գործադրում չենք ընդունում, եւ հակամարտության   ռազմական լուծում չի կարող լինել: Իրավիճակի որեւէ սրում անթույլատրելի է: Պետք է շարժվել առաջ` դեպի խաղաղ կարգավորում»: Հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալով` ԵԱՀԿ գործող նախագահը հավաստիացրեց, որ իր ղեկավարած կառույցը աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը: 
  
Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս:
 


12.06.2012
ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպեց ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ
ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Էմոն Գիլմորի գլխավորած պատվիրակությունը հունիսի 12-ին հանդիպեց Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչների հետ: ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ողջ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am