ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է ուղարկել ՌԴ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին` Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ:
«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի եւ անձամբ իմ անունից անկեղծորեն ցավակցում եմ Ձեզ եւ ողջ ռուս ժողովրդին Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած տարերային աղետի կապակցությամբ, որ բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձավ:
Ռուս ժողովրդի հետ միասին կիսում ենք զոհվածների հարազատների ու մտերիմների ցավը, իսկ ջրհեղեղից տուժած բոլոր վիրավորներին ցանկանում շուտափույթ ապաքինում»: