National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
04.09.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Արգենտինայի արտգործնախարարին
1 / 2
Սեպտեմբերի 4-ին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանին:

Ողջունելով նախարարին` պարոն Աբրահամյանը նշեց, որ  նրա այցը Հայաստան  նոր լիցք կհաղորդի   երկու եկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը կարեւորում է  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության  դինամիկ զարգացումը եւ  հետաքրքված է Լատինական Ամերիկայի երկրների, մասնավորապես` Արգենտինայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմամբ եւ  խորացմամբ: Հովիկ Աբրահամյանը կարեորեց միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը` նշելով, որ   երկու երկրների խորհրդարաններում ստեղծված պատգամավորական բարեկամության խմբերը  միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման կարեւոր հիմք կարող են հանդիսանալ: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը  կարեւոր համարեց նաեւ  համագործակցությունը  միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Արգենտինայի արտաքին գործերի նախարարը նշեց, որ իր երկիրը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ բազմակողմ համագործակցության զարգացմանը` այս համատեքստում կարեւորելով միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Երկկողմ հարաբերությունների խորացմանը նպաստում է նաեւ հայ համայնքը, որը, նախարարի խոսքով, մեծ ներդրում ունի Արգենտինայի տնտեսության եւ այլ ոլորտների զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան նաեւ ԼՂ հիմնախնդրին`  երկուստեք շեշտելով, որ այն պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների արդյունքում: Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


25.09.2024
Աշխատանքային քննարկում Դիլիջանում
Դիլիջանում մեկնարկել է «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի նախագծի եւ «Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումից հետո բխող  ներպետական ընթացակարգերի կատարման եւ համապատասխան օրենսդրական ակտերի ընդունման գործընթացները» թեմայով երկօրյա աշխատանքային քննարկումը: Այն...

25.09.2024
Ինքնակարգավորվող կազմակերպությունները կներկայացնեն գործողությունների ծրագիր
Նախագծով նախատեսվել է որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի հինգ տարվա աշխատանքային փորձի շեմը նվազեցնել՝ դարձնելով երկու տարի, նպատակ ունենալով հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել մասնագետների առավել լայն շրջանակ: Այս մասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ նշելով, որ ...

25.09.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am