National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
06.09.2012
Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) համանախագահ Միլան Ցաբրնոխի հայտարարությունը
1 / 1

Սեպտեմբերի 5-ին Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) համանախագահ Միլան Ցաբրնոխը Ռամիլ Սաֆարովի դեպքի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է.

«Որպես Եվրոպական խորհրդարանի ԵՄ- Հայաստան, ԵՄ-Ադրբեջան եւ ԵՄ-Վրաստան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների (ԽՀՀ) պատվիրակության ղեկավար, իմ խորը մտահոգությունն եմ արտահայտում Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ, ով ցմահ ազատազրկման էր դատապարտված ազգությամբ հայ սպա Գուրգեն Մարգարյանին Հունգարիայում, 2004 թ. դաժանորեն սպանելու համար:

Տարիներ ի վեր, խորհրդարանական երկխոսության միջոցով, իսկ վերջին շրջանում նաեւ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, Հանձնաժողովի անդամները կրկնապատկել են իրենց ջանքերը` նպաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների բարելավմանը:

Ավելին, օգտագործելով խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմը, մենք ինտենսիվացրել ենք կապերը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ` հույսով, որ այն կնպաստի տարածաշրջանային լարվածության թուլացմանը, կխրախուսի վերահաշտեցումը եւ կնպաստի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կենսունակ լուծում գտնելուն:

Հանձնաժողովն իր հայ եւ ադրբեջանցի գործընկերներին հստակորեն ներկայացրել է իր մոտեցումները, որ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, օրենքի գերակայությունը եւ Եվրոպական արժեքները պետք է կազմեն եվրոպական ինտեգրման ձգտումների անկյունաքարը: Այս համատեքստում, պրն. Ալիեւի որոշումը պետք է դիտել իբրեւ արդարադատության ընթացակարգերի վտանգավոր եւ սխալ կիրառում:

Կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին` ի ցույց դնելու իրենց հանձնառությունը վերոնշյալ արժեքներին եւ մեծապես խրախուսում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանություններին շարունակելու ներգրավվածությունը հաշտեցման գործընթացում»:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am