National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.9.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
27.09.2012
ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությունը` ԱԺ-ում
1 / 3

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սեպտեմբերի 27-ին հանդիպեցին ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին` Արտակ Զաքարյանը նշեց, որ  ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը բավականին հագեցած է, եւ Հայաստանի խորհրդարանը եւս իր գործառույթների շրջանակում ակտիվորեն մասնակցում է իրականացվող համատեղ աշխատանքներին: «Եւ Արեւելյան գործընկերության եւ Նոր հարեւանության ծրագրի շրջանակներում մենք շահագրգիռ ենք եվրաինտեգրմանը` մասնավորապես Ասոցիացման համաձայնագրի, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու, ռեադմիսիայի եւ մուտքի արտոնագրի դյուրացման հարցերում»,-ասաց հանձնաժողովի նախագահը:

Կողմերն անդրադարձան նաեւ Եվրամիության եւ նրա համապատասխան կառույցների կողմից  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական հասարակության կառույցների հետ գործնական ծրագրերի իրականացման խնդրին ` մասնավորապես հաշվի առնելով նրանց կրթական, սոցիալական, մշակութային եւ այլ պահանջմունքները:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը կարեւորեց Հայաստանի խորհրդարանի ներգրավումը «CIB» ծրագրին, որը լրացուցիչ օժանդակություն կլինի Ազգային ժողովի կարողությունների զարգացման համար:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, Արտակ Զաքարյանը նշեց, որ Եվրամիությունն իր հայտարարություններով ավելի հասցեական պետք է դարձնի իր վերաբերմունքը հակամարտող կողմերի` տվյալ դեպքում Ադրբեջանի նկատմամբ: Նշվեց, որ Ադրբեջանի գործողությունները պետք է գնահատվեն ավելի իրական եւ ոչ թե հավասարակշռող հայտարարություններով: Ըստ հանձնաժողովի նախագահի` յուրաքանչյուր հավասարակշռող հայտարարություն Ադրբեջանին հնարավորություն է տալիս խուսափել պատասխանատվությունից եւ շարունակել իր ապակառուցողական ու տարածաշրջանի անվտանգությունը խաթարող գործողությունները:

Խոսելով տարածաշրջանային խնդիրներից` ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ շատ դեպքերում եվրոպական կողմի կիրառած երկակի ստանդարտներն են եղել պատճառը, որ Ադրբեջանի իշխանությունն այսօր արհամարհի եվրոպական արժեքները: Որպես օրինակ` Նաիրա Զոհրաբյանը նշեց Եվրանեսթի երկրորդ լիագումար նիստը Բաքվում, որտեղ ի պատասխան Ադրբեջանի նախագահի ֆաշիստական ելույթի` եվրոպական բաղադրիչը, ըստ էության, լուրջ հակադարձում չարեց Ալիեւի ելույթին:

Նա ցավով նշեց, որ վերջին շրջանում ինքը` որպես միջազգային կառույցներում աշխատող պատգամավոր, նկատում է, որ եվրոպական կառույցները հենց իրենք են հետ նահանջում իրենց իսկ դավանած արժեքներից, եւ Ադրբեջանին հաջողվում է իր «խավիարային» դիվանագիտությամբ եւ նավթադոլարներով եվրոպական հեղինակավոր կառույցներում մթնոլորտ փոխել:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքին եւ այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

Շտեֆան Ֆյուլեն կարեւորեց այն հանգամանքը, որ Հայաստանը շատ ակտիվ է բարեփոխումների իրականացման ճանապարհին: Նրա խոսքերով` Հայաստանը առաջանցիկ տեմպերով մասնակցում է եվրոպական ինտեգրման գործընթացին եւ բարեփոխումներն արդեն տալիս են շոշափելի արդյունքներ: ԵՄ հանձնակատարը Ասոցիացման համաձայնագրի բանակցային գործընթացը գնահատեց բավականին խոստումնալից: Նրա կարծիքով` Արեւելյան գործընկերության եւ Նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի վարած բարեփոխումային քաղաքականությունը բավականին հաջողված է եւ պարբերաբար արժանանում է Եվրամիության կառույցների գնահատանքին:
 


27.09.2012
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվեցին 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումները
Սեպտեմբերի  27-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Էլինար Վարդանյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին 2011 թվականին  հատկացված...

27.09.2012
ՀՀ ԱԺ նախագահը մասնակցեց ՉԺՀ կազմավորման օրվան նվիրված ընդունելությանը
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 63-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը: Ողջունելով ներկաներին ` ՀՀ ԱԺ նախագահն ասաց. « Հարգարժան պարոն դեսպան,  Դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ, Տիկնայք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am