National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
02.11.2012
ԱԺ Հայաստան-Ճապոնիա պատգամավորական խմբի հանդիպումը ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ
1 / 1

 

Նոյեմբերի 2-ին Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, խմբի անդամներ Արծվիկ Մինասյանը, Մանվել Գրիգորյանը, Սեդրակ Սարոյանը եւ Լեւոն Զուրաբյանը հանդիպեցին Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիկահիտո Հարադայի հետ:

Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը ողջունելով դեսպանի այցը խորհրդարան՝ նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ամիսներ առաջ Ճապոնիա կատարած պաշտոնական այցը նոր մակարդակի է բարձրացրել հայ-ճապոնական հարաբերությունները: Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի անդամները հույս հայտնեցին, որ հայ-ճապոնական միջխորհրդարանական հարաբերություններն առավել կխորանանան եւ կզարգանան, քանի որ դրա համար առկա են բոլոր նպաստավոր պայմանները: Օգտվելով առիթից՝ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը ճապոնացի խորհրդարանական գործընկերներին հրավիրեց Հայաստան: Պարոն Տիկահիտո Հարադան խոստացավ հրավերը փոխանցել ճապոնացի խորհրդարանականներին:

Ընդգծելով հայ-ճապոնական ջերմ հարաբերությունները՝ Սամվել Ֆարմանյանը շնորհակալություն հայտնեց ճապոնական կառավարությանը՝ 88-ի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանին ցուցաբերած մարդասիրական օգնության համար եւ նկատեց, որ հարաբերությունների առավել սերտացման համար կարեւոր է համարում Հայաստանում ճապոնիայի դեսպանատան բացումը: Ի պատասխան պարոն Տիկահիտո Հարադան պատրաստակամություն հայտնեց կառավարությանը փոխանցել հայ խորհրդարանականների ցանկությունը, նշելով սակայն, որ այս պահին նոր դեսպանատների բացումը որոշ ֆինանսական դժվարությունների հետ է կապված:

Ճապոնիայի դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը՝ Ճապոնիային պատուհասած ավերիչ երկրաշարժից եւ ցունամիից հետո ցուցաբերված բարի վերաբերմունքի եւ աջակցության համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային մի շարք հարցերի : Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը բարձր գնահատեց Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում եւ նկատեց, որ այս տեսանկյունից եւս արժեքավոր կլինի Ճապոնիայի դեսպանատան առկայությունը:

Ճապոնիայի դեսպան Տիկահիտո Հարադան անդրադառնալով ԼՂՀ հակամարտության հարցին՝ ընդգծեց, որ Ճապոնիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը եւ հակամարտության կարգավորումը տեսնում բացառապես խաղաղ ճանապարհով եւ համապատասխան միջազգային չափանիշերին:

Հանդիպմանն անդրադարձ եղավ նաեւ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Բաքվին արտահանձնելու փաստին: Ճապոնիայի դեսպանը հույս հայտնեց, որ Հայաստանը կվերականգնի Հունգարիայի հետ իր դիվանագիտական հարաբերությունները:

   

 


18.06.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան-Գերմանիա եւ Հայաստան-ԵՄ հա...

18.06.2024
Պատգամավորներին ներկայացվել է ՀՀ զբաղվածության 2024-2030 թթ. ռազմավարության նախագիծը
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/IRI) աջակցությամբ հունիսի 18-ին պատգամավորների համար կազմակերպել էր քննարկում՝ նվիրված ՀՀ զբաղվածության 2024-2030 թվականների ռազմավարության նախագծի քննարկմանը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտակա...

18.06.2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին (նստավայրը՝ Թբիլիսի), ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ աշխատանքի եւ համագործակցության...

18.06.2024
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի ուղեկցությամբ Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակը հունիսի 18-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ավստրիացի խորհրդարանականը ծաղիկներ...

18.06.2024
Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հունիսի 21-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեման:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am