National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
12.11.2012
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում անցկացված կոնֆերանսին
1 / 3

ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը եւ Վահե Էնֆիաջյանը նոյեմբերի 12-ին հրավիրված մամլո ասուլիսում ամփոփեցին նոյեմբերի 8-9-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում կայացած կոնֆերանսի արդյունքները: Կոնֆերանսը, որտեղ ելույթ է ունեցել նաեւ Մարգարիտ Եսայանը, վերաբերել է «Քաղաքացիական հասարակության զարգացման գործում միջմշակութային կապերի դերին»: Կոնֆերանսին ներկա են եղել ԱՊՀ անդամ բոլոր երկրների խորհրդարանների ներկայացուցիչները՝ բացառությամբ Ադրբեջանի, ինչպես նաեւ հոգեւոր առաջնորդներ: Ընդունվել է 10 կետից բաղկացած բանաձեւ, որը վերաբերել է միջմշակութային երկխոսությանը, Համագործակցության անդամ երկրների ժողովուրդների հոգեւոր արժեքների պահպանությանը, փոխադարձ հանդուրժողականությանը, ժաղովուրդների մշակույթն ու պատմությունը հարգելուն, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության զարգացման գործում միջմշակութային կապերի դերին:

Մարգարիտ Եսայանն իր ելույթում մասնավորապես անդրադարձել է այն քաղաքականությանը, որն այսօր իրականացնում է Ադրբեջանը, թե ինչպես են վերջինիս կողմից ոչնչացվում հայկական մշակութային օջախները, գերեզմանները: Նա անդրադարձել է նաեւ Նախիջեւանի գերեզմանաքարերի ու խաչքարերի, ինչպես նաեւ վերջերս Թուրքիայում հայկական եկեղեցին ավերելու փաստերին:

Վահե Էնֆիաջյանը տեղեկացրեց, որ հայ պատգամավորները ներկայացրել են տարածաշրջանում մշակութային արժեքները բարբարոսաբար ոչնչացվելու վերաբերյալ իրենց մտահոգությունները: Ըստ նրա՝ կոնֆերանսի մասնակիցները համակարծիք են եղել հայկական կողմից նեկայացված զեկույցում արծարծված խնդիրներին: Պատգամավորի խոսքով՝ կոնֆերանսը լավ առիթ էր հայկական կողմի շահերն ու նրա մշակութային արժեքների պաշտպանության խնդիրները ներկայացնելու համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am