Սրտի խոր ցավով տեղեկացա Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի անժամանակ մահվան մասին:
Հայ երգարվեստը կորցրեց մեր ժողովրդական, ազգային երգերը իր յուրահատուկ կատարումներով կենդանի պահող եւ աշխարհով մեկ տարածող վաստակաշատ երգչուհուն։ Ֆլորա Մարտիրոսյանի ինքնատիպ մեղեդային ձայնն ու անզուգական կատարողական արվեստը սեր ու ջերմություն էին սփռում` հուզելով տարբեր սերունդների եւ ազգերի ներկայացուցիչների, ալեկոծելով տարբեր համերգասրահներ Հայաստանում եւ արտերկրում:
Ցավակցում եմ Ֆլորա Մարտիրոսյանի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց մեծ վիշտը: