National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
26.12.2012
Տեղի ունեցավ Երիտասարդական խորհրդարանի հերթական նիստը
1 / 4

Դեկտեմբերի 26-ին Հարություն Ազգալդյանի նախագահությամբ գումարվեց Երիտասարդական խորհրդարանի հերթական նիստը:

Օրակարգի հաստատումից հետո Երիտասարդական խորհրդարանի անդամները քննարկեցին «ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի կազմավորման եւ գործունեության կարգի մեջ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց օրինագծի հեղինակ Սեւակ Խաչատրյանը: Օրինագծի նպատակն է երիտասարդ բոլոր խորհրդարանականների համար ստեղծել ինքնադրսեւորման հավասար պայմաններ, ձեւավորել մրցակցային առողջ դաշտ: Ըստ հիմնական զեկուցողի՝ առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կընձեռեն բոլոր երիտասարդ պատգամավորներին լինելու ե՛ւ հանձնաժողովի նախագահ, ե՛ւ Երիտասարդական խորհրդարանի նախագահ, ինչն էլ կբացառի ԵԽ-ի ղեկավար պաշտոնների հավակնորդների ընտրանքային լինելը:

Հարակից զեկույցով հանդես եկավ ԵԽ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Տիգրան Խաչիկյանը` ներկայացնելով օրինագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ԵԽ պատգամավորներն իրենց ելույթներում ողջունեցին օրենսդրական նախաձեռնությունը, ներկայացրին իրենց առաջարկները եւ կոչ արեցին կողմ քվեարկել:

Օրինագծի քվեարկությունը տեղի կունենա ԵԽ-ի հերթական նիստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am