National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
27.12.2012
«Ժառանգություն» խմբակցությունն ամփոփեց անցնող տարվա աշխատանքը
1 / 1

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության դեկտեմբերի 27-ին հրավիրած մամուլի ասուլիսում ամփոփվեցին ՀՀ ԱԺ 5-րդ գումարման առաջին եւ երկրորդ նստաշրջանների ընթացքում «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Թեւան Պողոսյանի գործունեության արդյունքները:

Անցնող տարվա ընթացքում պատգամավորները խորհրդարանում հանդես են եկել յոթ հայտարարությամբ, քսաներեք ելույթով, քսանհինգ հարցով դիմել են ՀՀ կառավարությանը: Պատգամավորները ներկայացրել են ութ օրենսդրական նախաձեռնություն, հանդիպումներ ունեցել ՀՀ քաղաքացիների հետ: Խմբակցությունը 149 նամակ ստացել է քաղաքացիներից, 187 նամակ՝ պաշտոնյաներից:

Թեւան Պողոսյանը հիշատակեց նաեւ ընդդիմադիր եւ այլընտրանք ներկայացնող խմբակցությունների նախաձեռնությամբ վերջերս հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրանի, ԱԺ նորաստեղծ էթիկայի հանձնաժողովի արդյունավետ գործունեության, Եվրանեսթի պատգամավորների այցի շրջանակներում Ստոկհոլմի հետ կայացած ԱԺ հեռուստակամուրջի մասին, որոնց մասնակցություն է ունեցել նաեւ իրենց խմբակցությունը:

Պատգամավորներն անդրադարձան նաեւ ՀՀ արտաքին քաղաքականությանը, ներքաղաքական հարցերին եւ առաջիկա նախագահական ընտրություններին՝ ներկայացնելով իրենց տեսակետները:


12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը
Երեւանում սեպտեմբերի 12-ին մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը: «Առաջին անգամ՝ որպես Միջխորհրդարանական միության նախագահ, մեծ պատիվ է դիմել այսօր ձեզ գլոբալ հա...

12.09.2024
Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի ելույթը Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ընթացքում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, նշել է, որ իրականություն է դարձել իրենց 3 տարվա երազանքը: «Այսօրվա դրությամբ Հայաստանն ամենաերիտասարդ խորհրդա...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am