National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
17.01.2013
Տեղի ունեցավ ՀՊՏՀ խորհրդի նիստ
1 / 4

Հունվարի 17-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նիստին ներկա էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Հովիկ Աբրահամյանը ողջունեց նիստի մասնակիցներին, եւ քանի որ սա 2013-ի առաջին հանդիպումն էր, շնորհավորեց Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ` համոզմունք հայտնելով, որ 2013 թվականը կլինի նորանոր ձեռքբերումների տարի:

ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը հանդես եկավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2012 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների եւ 2013 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշների մասին զեկույցով: Ռեկտորը ամփոփեց բուհի 2012 թ.-ի ուսումնագիտական եւ ֆինանսատնտեսական տարին՝ միաժամանակ նախանշելով 2013 թ.-ի անելիքներն ու ցուցանիշները: Ելույթում Կորյուն Աթոյանն անդրադարձավ ուսումնամեթոդական աշխատանքներին, ուսումնական գործընթացի կազմակերպմանն ու կատարելագործմանը, ուսանողների առաջադիմությանը, գիտական գործունեությանը, փորձառության կազմակերպման, ուսումնադաստիարակչական հարցերին, հասարակայնության հետ կապերին, շարունակական կրթությանը, բուհի միջազգայնացմանն ու տնտեսական գործունեությանը եւ այլ հարցերի:

Կորյուն Աթոյանը խորհրդին ներկայացրեց նաեւ օրակարգի երկրորդ` ՀՊՏՀ-ում հետազոտական կենտրոն ստեղծելու մասին հարցը: Նման կառույցի ձեւավորման անհրաժեշտությունը բուհի ղեկավարը հիմնավորեց կրթության որակի եւ մրցունակության բարձրացման հանգամանքով` նշելով, որ հետազոտական կենտրոնի նպատակն է լինելու խրախուսել եւ աջակցել երկրի տնտեսական քաղաքականության հիմնախնդիրների ուսումնասիրությունը: Հովիկ Աբրահամյանը` ողջունելով այս նախաձեռնությունը, հնարավոր համարեց հետազոտական կենտրոնի համագործակցությունը խորհրդարանի համապատասխան կառույցների հետ: Պարոն Աբրահամյանի գնահատմամբ՝ կրթության որակի բարելավմանն ու ընդհանրապես բարեփոխումներին ուղղված մեծ աշխատանք ու ծրագրեր են իրականացվել, որոնք էլ հանգամանալից արտացոլված են կազմված հաշվետվության մեջ: Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ՝ առաջին անգամ է, որ հաշվետվության մեջ այս թափանցիկությամբ մատնանշվել են նաեւ թերությունները: Սա ողջունելի մոտեցում համարելով՝ խորհրդարանի ու բուհի խորհրդի նախագահն ասաց, որ պետք է ամեն ինչ անել դրանք շտկելու համար:

Քվեարկությամբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհուրդն ընդունեց օրակարգային հարցերը:


26.06.2024
Նախատեսվում է ձեւավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորվել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Պատգամավորի խոսքով նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի եւ պաշտպանական գ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am