National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
29.01.2013
Տեղի ունեցան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
1 / 4

Հունվարի 29-ին ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին:

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկեց «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց համահեղինակ, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը: Նա նշեց, որ նախագծերի փաթեթի մշակումը պայմանավորված է հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների` մասնավորապես պետության կողմից երաշխավորված իրավական հարցերով օժանդակություն ստանալու մեխանիզմները հստակեցնելու անհրաժեշությամբ:

Հանձնաժողովը փաթեթին դրական եզրակացություն տվեց` նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին նաեւ «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» եւ դրան կից օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց համահեղինակ, հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Նրա տեղեկացմամբ՝ բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ կրծքով սնուցման տարածումը կարող է աշխարհում տարեկան միլիոնավոր մանուկների կյանք փրկել: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գնահատականներով` մինչեւ 6 ամսական տարիքը բացարձակ կրծքով սնուցում իրականացնելու դեպքում տարեկան կարելի է փրկել 1.3 մլն երեխա: Ըստ Արա Բաբլոյանի՝ փաթեթի ընդունման նպատակն է կարգավորել երեխաների կրծքով սնուցման խրախուսման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության հետ կապված հարաբերությունները: Օրենքի ընդունմամբ նաեւ կկարգավորվեն մանկական սննդի եւ հարակից ապրանքների արտադրության, պիտակավորման, վաճառքի, բաշխման, գովազդի, ինչպես նաեւ դրանց մասին իրազեկման եւ տեղեկությունների տարածման հետ կապված հարաբերությունները:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց` նստաշրջանի  օրակարգում ընդգրկելու համար:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն Էլինար Վարդանյանի նախագահությամբ քննարկեց Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու հարցը:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ նախագծերն անցել են քննարկումների երկար ճանապարհ, նաեւ խորհրդարանական արդյունավետ լսումներ են կազմակերպվել դրանց վերաբերյալ, ինչի արդյունքում, ի վերջո, հաջողվել է հղկված եւ ընդունելի ձեւակերպումներ ունենալ: Նախարարը հիշեցրեց, որ «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակում երկու սեռերի համար էլ ամուսնության նվազագույն տարիք է սահմանվում 18-ը, ծնողների կամ հոգաբարձուների համաձայնությամբ՝ այն կարող է սահմանվել 17, բացառիկ դեպքերում հնարավոր է ամուսնություն նաեւ 16 տարեկանում, սակայն զույգի գումարային տարիքը 34-ից ցածր չպետք է լինի:

Պատգամավորները ողջունեցին կառավարության կողմից կատարված փոփոխություններն ու լրացումները եւ քվեարկության արդյունքում դրական եզրակացություն տվեցին քննարկված օրինագծերին՝ ԱԺ երրորդ նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

Նիստի օրակարգում ընդգրկված մյուս՝ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը հանձնաժողովը, համահեղինակ պատգամավոր Արծվիկ Մինասյանի առաջարկությամբ, որոշեց հետաձգել մինչեւ մեկ տարով:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկեց ՀՀ կառավարության ներկայացրած «Պետական նյութական պահուստի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ու «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Հիմնական զեկուցողի գնահատմամբ՝ օրենքի նախագծի նպատակն է ապահովել արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետեւանքների նվազեցման ու վերացման, փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, մարդասիրական օգնության ցուցաբերման համար նախատեսված պաշարի ստեղծման իրավական հիմքերը, դրա կառավարման օպերատիվությունը եւ ձեւավորման ֆինանսավորումը այլընտրանքային աղբյուրների, այդ թվում` միջազգային ծրագրերի, նվիրատվությունների, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին ապահովելու հնարավորությունը: Նախարարի տեղեկացմամբ՝ պահուստային միջոցների օգտագործման օպերատիվությունից ելնելով՝ նախագծով առաջարկվում է պետական նյութական պահուստը օգտագործելու հնարավորություն տալ պետական մարմնի ղեկավարին՝ կառավարության թույլտվությամբ:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն առաջարկեց խնդիրը կարգավորել կառավարության լիազորությունների համատեքստում:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ մի շարք օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Օրենսդրական փաթեթում ներառված փոփոխություններն ու լրացումները նպատակ ունեն լրամշակելու հասկացությունների շրջանակը, փոփոխելու գործարքների վերաբերյալ հաշվետվությունների տրամադրման սահմանաչափը, միջազգային պահանջներին համապատասխանեցնելու ահաբեկչության հետ կապված ֆինանսական միջոցների կամ այլ գույքի սառեցման մեխանիզմը, հստակեցնելու կատարված վերլուծությունները փաստաթղթավորելու ու պահպանելու հարցը, ՀՀ քրեական օրենսգրքով սահմանվող ահաբեկչության եւ վերջինիս ֆինանսավորման հանցակազմերը, փողերի լվացմանը նախորդող հանցակազմերի շրջանակը, որոշակիացնելու բռնագրավման ենթակա գույքի շրջանակը, սահմանելու խաղատների եւ շահումով խաղ կազմակերպողների, իրական շահառուների եւ ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց համար «պատշաճության եւ համապատասխանության ստուգման» վերաբերյալ պահանջները:

Պատգամավորները, կարեւորելով օրենսդրական փաթեթը եւ դրանում կատարված բարեփոխումները, մի շարք դրույթներ վերաձեւակերպելու, հստակեցնելու, տարանջատելու առաջարկներով հանդես եկան:

Կորյուն Նահապետյանն առաջարկեց օրինագծերի փաթեթն ընդգրկել միայն նստաշրջանի օրակարգում եւ հնարավորություն տալ պատգամավորներին մինչեւ հանձնաժողովի հաջորդ նիստը հանգամանալից ծանոթանալու նախագծերին, հեղինակների հետ կազմակերպելու աշխատանքային քննարկումներ եւ ներկայացնելու իրենց առաջարկները, ինչը ընդունվեց եւ՛ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, եւ՛ հանձնաժողովի անդամների կողմից:

Օրինագծերի փաթեթը դրական եզրակացություն ստացավ նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար:

Նույն օրը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Հայկ Գրիգորյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Լրացվել են հիմնականում 172-րդ եւ 173-րդ հոդվածները, որոնց հստակեցումը բխում է միջազգային-իրավական փաստաթղթերի, ստանձնած պարտավորությունների, նաեւ ՄԱԿ-ի՝ կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից , որի համաձայն արգելվում է հղիության, ծննդաբերության արձակուրդի ընթացքում, ինչպես նաեւ մինչեւ երեխայի երեք տարեկան դառնալը կանանց՝ աշխատանքից ազատելը:

Մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի ընթացքում աշխատողի աշխատատեղը չպահպանելու դեպքում նախատեսվում է օրենքով նախատեսված պատասխանատվություն :

Պատգամավորները քննարկեցին նաեւ կառավարության հեղինակած «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին » ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, վերահսկիչ պալատի նախագահի եւ դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝ փաթեթի ընդունումը պայմանավորված է 2013 թվականի հունվարի 1-ից «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելով, որի արդյունքում կբարձրանան նաեւ այդ անձանց կենսաթոշակների չափերը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենսաթոշակները չեն հարկվում:

Սահմանվում է, որ առանձին կատեգորիաների անձանց կենսաթոշակները հաշվարկելու համար հիմք են աշխատավարձի եւ 0,9 գործակցի արտադրյալի չափը:

Փաթեթի ընդունման պարագայում կկարգավորվեն նաեւ նախկինում նշանակված կենսաթոշակների (հավելավճարի) վերահաշվարկմանն առնչվող հարաբերությունները, ինչի շրջանակներում աստիճանաբար կվերանան նախկինում նշանակված եւ նոր նշանակվող կենսաթոշակների չափերի միջեւ տարբերությունները:

Քննարկված օրինագծերը դրական եզրակացություն ստացան՝ ընդգրկվելու նստաշրջանի եւ փետրվարի 4-7-ի չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:


11.07.2024
Ռուբեն Ռուբինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 11-ին Սանկտ Պետերբուրգում ԲՐԻԿՍ խորհրդարանական ֆորումի շրջանակում հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը զրուցակցին շնորհավորել է բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած արտահերթ նախագահական...

11.07.2024
Արտահերթ նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները
Հուլիսի 11-ին արտահերթ նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ ...

11.07.2024
Խորհրդարանում տեղի է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ասուլիսը
Հունիսի 29-ից հուլիսի 3-ը Ռումինիայում տեղի է ունեցել ԵԱՀԿ ԽՎ տարեկան 31-րդ լիագումար նստաշրջանը: Ամառային նստաշրջանի ընթացքում ընդունվել է Բուխարեստի հռչակագիրը: Մանրամասները` տեսանյութում:   ...

11.07.2024
Խորհրդարանը քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը
Հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Նարինե Ավետիսյանի թեկնածությունը: Մրցութ...

11.07.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

11.07.2024
Օրենսդրական նախաձեռնության նպատակը «Զինապահ» հիմնադրամի շահառու դարձած անձանց սոցիալական երաշխիքների ամրապնդումն է
Օրենսդրական նախաձեռնության նպատակը «Զինապահ» հիմնադրամի շահառու դարձած մեր տղաների սոցիալական երաշխիքների ամրապնդումն է: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հուլիսի 11-ին հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում: Առաջին ընթերցմամբ խորհրդարանը քն...

11.07.2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 11-ին հանդիպել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Սարգիս Խանդանյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Հունաստանի միջեւ քաղաքական երկխոսության ինտենսիվո...

11.07.2024
Փոխնակ մայր լինելու տարիքային շեմը 35-ից կբարձրանա 38 տարեկան
Հղիության արհեստական ընդհատումն առաջարկվում է դարձնել հասանելի ու անվտանգ` նախատեսելով դրույթներ դեղորայքի միջոցով արհեստական ընդհատման: Գործող օրենքով նախատեսված էր միայն գործիքային ընդհատումը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը` ներկայացնելով ...

11.07.2024
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է Արդարադատության նախարարի տ...

11.07.2024
Քննարկվել է վարկի փակման ժամկետը երկարաձգելուն եւ չբաշխված գումարների վերաբաշխմանը վերաբերող նամակ-համաձայնագիրը
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում քննարկել է Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Վարկ 3449-ARM. ««Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր»-վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում եւ վարկային միջոցների վերաբաշխում» նամա...

11.07.2024
Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության մարմինների աշխատակիցները կկարողանան ծառայության անցնել ՀՀ ԱԱԾ-ում
Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ԼՂ ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներին ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոնների նշանակելու համար: Այս մասին ասել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը` հուլիսի 11-ին գումարված արտահերթ նստաշրջանի ընթացքում ներկայացնելով ««Ազգային անվտանգությա...

11.07.2024
Փոփոխություններ են առաջարկվում «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» եւ մի շարք այլ օրենքներում
Խորհրդարանը  հուլիսի 11-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի տեղեկացմամբ փաթեթով ուժը...

11.07.2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կարեւորելով հայ-չինական հարաբերությունների շարունակական խորացման գործընթացը՝ Ալեն Սի...

11.07.2024
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները. օրենսդրական փաթեթն արտահերթ նստաշրջանի օրակարգում է
Նախատեսվում է հստակեցնել նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում` ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լր...

11.07.2024
Նոր կարգավորումները վերաբերում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություն է առաջարկում Քրեակատարողական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել հիմնական կարգավորումները: Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության,  սպասարկման եւ խնամքի կարիք ունեց...

11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am