National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.2.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28
 
02.02.2013
Բահրեյն-Հայաստան բարեկամական խմբի անդամները՝ ԱԺ-ում
1 / 4

Փետրվարի 2-ին ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Բահրեյն բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Բահրեյնի Թագավորության խորհրդարանի Բահրեյն-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերի այցը Հայաստան, ԱԺ ՀՀ-Բահրեյն բարեկամական խմբի ղեկավար Գալուստ Սահակյանը, կարեւորելով միջխորհրդարանական կապերի հետագա աշխուժացումը երկու երկրների ու ժողովուրդների միջեւ հարաբերությունների խորացման գործում, հույս հայտնեց, որ պատվիրակության ներկա այցը նոր ազդակ կհանդիսանա արդյունավետ փոխգործակցության համար:

Կողմերը ներկայացրին խորհրդարանների գործունեությունը, առկա ներքաղաքական ու տնտեսական իրավիճակը, երկուստեք կարեւորվեց համատեղ ծրագրերի իրականացումը:

Գալուստ Սահակյանը, անդրադառնալով Հայաստանում ընթացող նախագահական ընտրություններին, նշեց, որ քաղաքական ուժերն ու իշխանությունները վճռական են տրամադրված, որպեսզի դրանք անցնեն ազատ, արդար եւ թափանցիկ:

Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդիրը, բարեկամական խմբի ղեկավարը նշեց, որ հայկական կողմը պաշտպանում է հարցի խաղաղ եւ բանակցային ճանապարհով լուծումը, ինչին խոչընդոտում է Ադրբեջանն իր ռազմատենչ կեցվածքով ու մարդասպան սաֆարովներին հերոսացնելու քաղաքականությամբ:

Տարածաշրջանային խնդիրներին անդրադառնալով՝ Գալուստ Սահակյանը ներկայացրեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունները, նշելով, որ Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը էապես կմեղմեր լարվածությունը ողջ տարածաշրջանում: Դա է ակնկալում նաեւ միջազգային առաջադեմ հանրությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Բահրեյն-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության ղեկավար Հասան Իյադ Բու Խամասը կարեւորեց երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների միջեւ հարաբերությունների զարգացումը, կիսելով հայ գործընկերների այն տեսակետը, որ այդ խնդրում մեծ է նաեւ միջխորհրդարանական համագործակցության դերը: Նա նպատակահարմար համարեց երկու խորհրդարանների միջեւ տարբեր մակարդակներով շփումների աշխուժացումը, ինչը կնպաստի նաեւ կապերի ակտիվացմանը գործարար, մշակութային, զբոսաշրջության եւ շատ այլ ոլորտներում:

Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս, իրենց տեսակետները ներկայացրին նաեւ բարեկամական խմբերի՝ հանդիպմանը մասնակից մյուս անդամները:


02.02.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Ենգիբարյանի մահվան կապակցությամբ
Խոր ցավով տեղեկացա լեգենդար բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի մահվան մասին: Վլադիմիր Ենգիբարյանի մահը մեծ կորուստ է ոչ միայն նրա հարազատների, այլեւ հայ սպորտի եւ բռնցքամարտի սիրահարների համար: Նա խորհրդանշում էր բռնցքամարտիկների մի ողջ սերունդ, ում փորձն ու նվաճումները դաստիարակե...

02.02.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Բահրեյնի խորհրդարանական պատվիրակությանը
Փետրվարի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Բահրեյնի Թագավորության խորհրդարանի Բահրեյն-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ նրանց այցը լավ հնարավորություն է երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման ուղիները քննար...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am