Խոր ցավով տեղեկացա լեգենդար բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի մահվան մասին:
Վլադիմիր Ենգիբարյանի մահը մեծ կորուստ է ոչ միայն նրա հարազատների, այլեւ հայ սպորտի եւ բռնցքամարտի սիրահարների համար: Նա խորհրդանշում էր բռնցքամարտիկների մի ողջ սերունդ, ում փորձն ու նվաճումները դաստիարակել են շատ երիտասարդ մարզիկների: Նա միշտ կմնա բոլորիս հիշողության մեջ եւ հայկական սպորտի պատմության բարձրակետում: Նրա հետ մեզանից հեռանում է հայկական բռնցքամարտի եւ օլիմպիական տարեգրության մի ողջ դարաշրջան՝ համաշխարհային սպորտի պատմության մեջ թողնելով Վլադիմիր Ենգիբարյան մարզիկի տարած փայլուն հաղթանակների մնայուն ոսկե էջը:
Խորապես ցավակցում եմ Վլադիմիր Ենգիբարյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը: