National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
06.02.2013
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 1
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը փետրվարի 6-ին հանդիպեց ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ:
 
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Արտակ Զաքարյանը շնորհավորեց նրանց մուտքը Երիտասարդական խորհրդարան: Հանձնաժողովի նախագահը հետաքրքրվեց ԵԽ անդամներից, թե ինչպես են ընթանում հանձնաժողովի աշխատանքները, ինչ խնդիրներ ունեն: Նա նաեւ առաջարկեց, որ երիտասարդները մասնակցեն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստերին, ինչպես նաեւ ներկայացնեն առաջարկներ, որոնք համատեղ կքննարկվեն:
 
Արտակ Զաքարյանը ԵԽ անդամներին ներկայացրեց այն հիմնական գործառույթները, որոնցով զբաղվում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը՝ երկկողմ հարաբերություններ տարբեր երկրների խորհրդարանների հետ, աշխատանք միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հետ, միջազգային պայմանագրերի քննարկում,   լսումների կազմակերպում:
 
Արտակ Զաքարյանը երիտասարդներին խորհուրդներ տվեց, թե ինչպես աշխուժացնել հարաբերությունները տարբեր երկրների երիտասարդական խորհրդարանականների հետ:
 
ԵԽ անդամները ներկայացրին իրենց հուզող հարցերը, Ռուսաստանի Դաշնության, եվրոպական երկրների խորհրդարանական կառույցների հետ հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ տարվող աշխատանքը:

Հանդիպմանը քննարկվեցին նաեւ երիտասարդներին հետաքրքրող այլ հարցեր:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am