ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածի 2-րդ մասով եւ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետը եւ 24.1-րդ հոդվածը, փետրվարի 7-ին կարգադրություն է ստորագրել ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին: Հաստատվել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի հետեւյալ կազմը.
Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀԿ խմբակցություն
(էթիկայի հանձնաժողովի նախագահ)
Լյուդմիլա ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱԿ խմբակցություն
(էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ )
Կորյուն ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ՀՀԿ
խմբակցություն
Վահան ԲԱԲԱՅԱՆ
ԲՀԿ խմբակցություն
Հովհաննես ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՕԵԿ խմբակցություն
Վահան ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ
ՀՅԴ
խմբակցություն
Թեւան ՊՈՂՈՍՅԱՆ
«Ժառանգություն» խմբակցություն: