Փետրվարի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց 2013թ. ՀՀ նախագահի ընտրություններին։ ԱԺ նախագահը թոռնիկի՝ Հովիկի ուղեկցությամբ՝ այցելեց Երեւանի Հր. Աճառյանի անվան դպրոցում տեղակայված 10/08 ընտրական տեղամաս եւ կատարեց իր քաղաքացիական պարտքը։
Քվեարկելուց հետո Հովիկ Աբրահամյանը լրագրողներին ասաց. «Ես քվեարկել եմ կայուն Հայաստանի զարգացման, մեր հայրենիքի անվտանգության եւ Հայաստանի ապահով ապագայի համար։ Ես համոզված եմ, որ այս ընտրությունները լինելու են ավելի լավը, քան խորհրդարանականը։ Իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի նախագահական ընտրություններն անցնեն օրենքի սահմաններում։ Այս ընտրությունները մեկ քայլ առաջ կլինեն, քան անցած խորհրդարանականը, ինչը մեր ժողովրդի, մեր հասարակության ձեռք բերումն է»։