Մարտի 5-ին` Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Աժ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը եւ Էդուարդ Շարմազանովը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ այցելեցին «Եռաբլուր» պանթեոն : ԱԺ նախագահը ծաղկեպսակ դրեց Սպարապետի շիրիմին եւ լռությամբ ու խոնարհումով հարգեց նրա հիշատակը։
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ծաղիկներ դրեց նաեւ Հայոց ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։