National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
23.05.2013
Քննարկում Ազգային ժողովում
1 / 2

Մայիսի 23-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ԱԺ նիստերի դահլիճում  պատգամավորների եւ կառավարության անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ գազի սակագնի բարձրացման հետ կապված քննարկում:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն իր ելույթում անդրադարձավ գազի ներկրման գնի ձեւավորմանը՝ զուգահեռներ անցկացնելով միջազգային շուկայում տիրող իրավիճակի հետ եւ տեղեկացնելով, որ գազի գինը ամբողջ աշխարհում թանկացման միտում ունի: Նա զեկուցեց նաեւ, որ ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանի վրա ձառքբերվող գազի գնի վերաբերյալ, ինչը կկազմի 270 դոլար, որը տարածաշրջանում կշարունակի մնալ ամենացածրը: Բանակցությունները դեռ շարունակվում են մեր պետության կողմից արդեն իսկ հայտարարված 30 տոկոս փոխհատուցման մասով, որի արդյունքում գազի գինը 270 դոլարից կիջնի 189 դոլար: Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ ՀՀ սոցիալապես անապահով խավերի համար լրացուցիչ փոխհատուցում կլինի եւ նրանց համար գազի գինը կմնա նույնը: Նա նաեւ հավելեց, որ ՀՀ կառավարությունը փորձում է խնդիրը լուծել այնպես, որ պետական բյուջեի վրա լրացուցիչ բեռ չառաջանա:

Նախարարը հերքեց շրջանառվող այն լուրերը, թե իբր Իրան-Հայաստան գազատարը փոքր տրամաչափ ունի այլընտրանքային դառնալու համար: Նա տեղեկացրեց, որ այդ գազատարը  բավարարում է երկրի գազասպառման պահանջները, բայց ավելի նպատակահարմար է գազ գնել Ռուսաստանից, քանի որ  Իրանի գազի վաճառքի գինը ավելի բարձր է:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը տեղեկացրեց, որ Հայռուսգազարդը հանձնաժողովին էր դիմել՝ առաջարկելով մինչեւ 10 հազ. խորանարդ մետր ծախսող բաժանորդների համար սահմանել 221 հազ. դրամ, այսինքն՝ 1 խ.մ. գազի գինը  սահմանել 221 դրամ՝  նախկինում գործող 132 դրամի փոխարեն: Սակայն քննարկումների արդյունքում, հաշվի առնելով պետության կողմից 30 տոկոս փոխհատուցման փաստը եւ սահմանի վրա 189 ԱՄՆ դոլար գինը, ինչպես նաեւ Հայգռուսգազարդի ներկայացրած կապիտալ ներդրումների եւ այլ ծախսերի հետ կապված  հաշվարկների իջեցումը հանձնաժողովի կողմից,  որոշվել է մինչեւ 10 հազ. խ.մ. սպառողների համար 1 խ.մ. գազի վաճառքի սակագին սահմանել 156 դրամը: Ռոբերտ Նազարյանը տեղեկացրեց, որ գազի գնի թանկացմամբ պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի սակագները կաճեն 8 դրամով, այսինքն՝ բնակիչ բաժանորդների համար 1 կվ էլեկտրաէներգիան կարժենա 38 դրամ:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը պատասխանեցին նաեւ պատգամավորների հարցերին:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am