National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
25.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Յուրի Սուվարյանին ծննդյան 70-ամյակի առթիվ

Հարգելի պարոն Սուվարյան,

 ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյակի առթիվ:

Ձեզ ճանաչում են որպես պրոֆեսիոնալի ու գիտնականի, ով ծանրակշիռ ներդրում ունի մեր երկրի տնտեսագիտական մտքի  ու կրթական համակարգի զարգացման գործում եւ այսօր էլ շարունակում է նույն եռանդով մասնակցել մասնագետների նոր սերունդների պատրաստմանն ու դաստիարակմանը:

 Ձեր բեղմնավոր  գիտամանկավարժական գործունեության եւ մասնագիտությանը նվիրվածության շնորհիվ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը տարիներ շարունակ եղել ու մնում է տնտեսագիտական առաջատար գիտակրթական կենտրոն, որի բարձրակարգ կադրերը մշտապես իրենց տեղն են գտնում տարբեր բնագավառներում Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս:

  Համոզված եմ, որ Ձեր փորձը, եռանդը, պրոֆեսիոնալիզմը դեռ երկար տարիներ կծառայեցնեք մեր երկրի շահերին, ՀՊՏՀ հզորացմանն ու նվաճումների  բազմապատկմանը:

 Եւս մեկ անգամ շնորհավորելով Ձեզ ծննդյան հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ  առողջություն, շարունակական եռանդ ու նորանոր ձեռքբերումներ Ձեր գործունեության մեջ:


 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am