National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
30.05.2013
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվեցին «ՀՀ 2012 թվականի բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
1 / 6

Մայիսի 30-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացված ֆինանսական եկամուտների եւ ծախսերի կատարողականը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ 2012 թվականին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին ճշգրտված ծրագրով հատկացվել է 282,2 մլն դրամ, կատարողականը կազմել է 95,94 տոկոս: Հիմնական՝ շուրջ 97,1 տոկոսն ուղղվել է ՄԻՊ աշխատակազմի պահպանման ծախսերին:

ՄԻՊ աշխատակազմն իրականացրել է նաեւ արտաբյուջետային հաշիվներից ֆինանսավորված երկու ծրագրեր: 3,5 մլն դրամ հատկացվել է սոցիալական փաթեթների ֆինանսավորմանը:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն անդրադառնալով հաշվետու տարում իրականացված ծրագրերին եւ ֆինանսական միջոցներին, նշեց, որ նախատեսված ծրագրերն իրականացվել են ամբողջությամբ, խոցելի համարում է երկու ծրագրերի թերակատարումը, ինչը բացառապես պայմանավորված է եղել ֆինանսների սղությամբ:

ՄԻՊ Կարեն Անդրեասյանը նկատեց, որ նախորդ տարում որոշ ծրագրեր՝ շուրջ 100 մլն դրամի չափով, ֆինանսավորել են նաեւ դոնոր կազմակերպությունները, ինչը, սակայն, չի լինելու եկող՝ 2014 թվականին: Այդ ծրագրերի իրականացման համար Մարդու իրավունքների պաշտպանը ֆինանսական միջոցներ ակնկալում է ստանալ պետական բյուջեի միջոցներից: Նրա խոսքով, ամենահամեստ հաշվարկներով անհրաժեշտ կլինի 65 մլն դրամ: Ըստ Կ. Անդրեասյանի՝ նշված լրացուցիչ 65 մլնի չհատկացման դեպքում նա հարկադրված կլինի փակել արդյունավետ աշխատող մարզային վեց գրասենյակները եւ արագ արձագանքման ծառայությունը:

Կարեն Անդրեասյանը նաեւ կարծում է, որ դրամաշնորհներից հրաժարումը կմեծացնի ՄԻՊ աշխատակազմի անկախությունը:

Զեկուցողները պատասխանեցին նաեւ պատգամավորների հարցերին:

ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը եւ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությանը եւ միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարների վերաբերյալ կատարողականը:

Ըստ այդմ՝ ճշգրտված ցուցանիշներով՝ ՀՀ ԱԳՆ-ին հաշվետու տարում հատկացվել է 10 մլրդ 564 մլն դրամ, կատարողականը կազմել է 99, 85: Ամբողջությամբ իրականացվել են նախատեսված 21 բյուջետային ծրագրերը: Դրանցում մեծ տեսակարար կշիռ է ունեցել դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանման ծրագիրը. այդ նպատակով հատկացվել եւ ծախսվել է 6 մլրդ, 610 մլն դրամ:

Մի շարք երկրներում բացվել են դեսպանություններ, ամբողջությամբ վճարվել են միջազգային կազմակերպությունների անդամակցության անդամավճարները եւ այլն:

ԱԳՆ աշխատակազմի պահպանման ծրագրով հատկացվել է 171 մլն դրամ: Կատարողականը կազմել է գրեթե 100 տոկոս:

Զեկուցողները պատասխանեցին նաեւ պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին արտաքին քաղաքականությանը, հայ-թուրքական արձանագրություններին, ԼՂՀ հակամարտության կարգավորմանը եւ այլն:

Նույն օրը տեղի ունեցավ նաեւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ, որտեղ պատգամավորները քննարկեցին եվրոպական ինտեգրման ուղղությամբ նախատեսված եկամուտների եւ ծախսերի վերաբերյալ կատարողականի հաշվետվությունը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը եւ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը ներկայացրին եվրաինտեգրման ուղղությամբ իրականացված ծախսերն ու ծրագրերը: Նշվեց, որ այս ոլորտում ծրագրերն իրականացվել են հիմնականում դրամաշնորհների եւ վարկային միջոցների հաշվին: Ստացվել են 10,2 մլրդ դրամի չափով դրամաշնորհներ, ծրագրերի կատարողականը կազմել է 107,4 տոկոս:

Զեկուցողները պատասխանեցին նաեւ պատգամավորներին հետաքրքրող հարցերին:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am